Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Երանի թե գիտակցեինք

Երանի թե գիտակցեինք
29.06.2026 | 11:38

Երանի թե գիտակցեինք, որ յուրաքանչյուր մարդ իր օրինապահությամբ, իր պատասխանատվությամբ և իր բարոյական նկարագրով է արժանանում իր հայրենիքին։ Գիտակցեինք, որ յուրաքանչյուր ճշմարտության արգելք, յուրաքանչյուր լռեցված արդարություն, յուրաքանչյուր խեղաթյուրված հիշողություն հավասարազոր է հայրենազրկման։

Միայն նա է արժանանում հայրենիքի պայծառ գալիքին, ով սեփական անձից առավել սիրում է հայրենիքը, նրա պատիվը, նրա պատմությունն ու նրա ապագան։

Բոլորից կարող եմ նեղանալ, բոլորից կարող եմ հեռանալ, շատերին կարող եմ մոռանալ, բայց ոչ հայրենիքից և ոչ հայրենիքը։ Որովհետև հայրենիքը պարզապես հող չէ․ այն մեր ինքնությունն է, մեր հիշողությունը, մեր նախնիների ժառանգությունն ու մեր զավակների ապագան։

Յուրաքանչյուր ազգի համար այս գիտակցությունը պետք է օրենք դառնա, որպեսզի մարդիկ ապրեն արժանապատիվ, ազատ և իրավատեր հայրենիքում։ Երբ մոռացվում է հայրենիքը, երբ անտեսվում են նրա շահերը, հենց այնտեղ է բույն դնում կործանումը։

Իզուր ենք հաճախ արդարացումներ փնտրում։ Սա մեր կերտած հայրենիքն է, ոչ թե օտարինը։ Այլ ազգերն իրենց հայրենիքն են կառուցում, ամրացնում և զարգացնում, մինչդեռ մենք հաճախ ընտրում ենք պանդուխտի կյանքը օտար ափերում։ Գուցե հենց հայրենիքի հանդեպ մեր թուլացած սիրո՞վ ենք վնասել մեր տունը, գուցե անվերջ իրար մեջ մեղավորներ փնտրելո՞վ ենք կորցրել մեր ուժը։ Իսկ եթե մենք ինքներս մեզ չարդարացնենք գործով, ո՞վ պիտի արդարացնի մեզ։

Ոչ մի օտար ուժ չի կարող կործանել այն, ինչը ժողովուրդը սրբությամբ է պահում։ Ոչ մի քաղաքականություն, ոչ մի կուսակցություն, ոչ մի դավաճանություն չի կարող խաթարել այն հայրենիքը, որի պահապանը սեփական ժողովուրդն է։

Եկեք նախ զննենք մեր հոգիները, մեր խիղճը, մեր պարտավորություններն ու մեր սխալները։ Գուցե հենց այնտեղ գտնենք փրկության ճանապարհը, վերածննդի ուժը և արժանապատիվ ապագայի բանալին։

Հայ գրող՝

Նարեկ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6292

Մեկնաբանություններ